
2018 թվականից Հայաստանում իրականացվող «ԻՐԻՍ» ծրագրի շրջանակում կյանքի է կոչվում նոր բաղադրիչ՝ ուղղված սիրիահայերի, տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Նոր բաղադրիչի՝ «ԻՐԻՍ» բիզնես ինկուբատորի, նպատակն է դառնալ ստարտափների ապագա սերունդների կայուն զարգացման գործիք և նորարարական մոտեցումների միջոցով խթանել ձեռնարկատիրական մշակույթի զարգացումը Հայաստանում: Դրանից բացի նպաստել սիրիահայերի ու տեղացիների տնտեսական ինտեգրմանը: Արդյունքում, նախատեսված է, որ Հայաստանում կստեղծվեն նոր փոքր և միջին ձեռնարկություններ, կյանքի կկոչվեն նոր բիզնես գաղափարներ, կամ գործող ձեռնարկությունները կընդլայնվեն: «ԻՐԻՍ» ծրագրի ընդհանուր բյուջեն 3.3 մլն եվրոյին համարժեք ՀՀ դրամ է, որից 1,9 մլն եվրոն ուղղվելու է տնտեսական ինտեգրման բաղադրիչին: