«Խրախուսենք տեղականը». Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուները (Մաս 1). vnews.am
Advertisement 1000 x 90

«Խրախուսենք տեղականը». Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուները (Մաս 1). vnews.am

Ու մենք էլի մնացինք գլխատված: Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից 2 տուր առաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը թողեց իր  պաշտոնը՝ իր արդյունքը գնահատելով անբավարար: Այս թեզի հետ կարելի է անվերջ վիճել, սակայն դա ժամանակի անվերջ ու անիմաստ կորուստ է, քանի որ ամեն ինչ ավարտված է . Գյուլբուդաղյանցը չկա, մեզ նոր մարզիչ է պետք:

Եկավ նորից այդ ցավալի պահը: Ընդունված բանաձև կա, որի համաձայն մարդ երբ հասնում է խմածության ինչ-որ X աստիճանի, սկսում է հիշել իր «նախկիններին»: Հիմա պատկերացրեք այդ վիճակը մեզ մոտ է. Հայաստանի հավաքականում X+Y աստիճանն է, եկել է «նախկիններին» հիշելու ժամանակը: Իհարկե նրանց կողքին կանգնելու տեղ են ստացել նաև հավանական նոր ծանոթությունները:

Նորից հասունանում են, կամ ավելի ճիշտ, հասունացել են «հավաքականին անհրաժեշտ է օտարերկրացի/հայ մասնագետ» անվերջ խոսակցությունները: Հատկանշական է, որ յուրաքանչյուր տարբերակն էլ ունի իի լավ ու վատ կողմերը: Դրանց փակագծերը կբացենք թեկնածուների անունները քննարկելիս, սակայն այստեղ կարևորը մարզչի ազգությունը չէ, այլ նրա նպատակասլացությունն ու հոգեբանությունը: Ամեն դեպքում՝ ինչ-որ բաժանում արել ենք. սկսում ենք հայաստանցի մարզիչներից:

Առավելություններ

Ռոբերտ Գասպարյան. Հայաստանցի մասնագետը գերազանց է տիրապետում ներքին շուկային, հնարավորություն ունի լիարժեք հետևելու տեղացի ֆուտբոլիստների մրցելույթներին, կիսում է նրանց հետ ազգային մտածողությունը: Հայաստանցի մասնագետն իր գործի բերումով այսպես թե այնպես առնչվել է ազգային հավաքականի թեկնածուների հետ տարբեր տարիքային խմբերում, լավ է տիրապետում նրանց խնդիրներին:

Կարեն Ռաֆայելյան. Հայաստանցի մարզչի նշանակման օգտին այս պահին խոսում է շատ պարզ ու ոչ ֆուտբոլային 2 հանգամանք՝ կարճ ժամկետում համաձայնության հասնելու հնարավորությունը և ոչ բարձր աշխատավարձը: Տարիներ շարունակ բարձրաձայնվող արտասահմանցի բարձրակարգ մարզչի ժամանակը արդեն անցել է, որովհետև ի տարբերություն Ազգերի լիգայի և ԵՎՐՈ 2020-ի՝ Աշխարհի առաջնությանը որակավորվելը (ՈՒԵՖԱ-ի 55 երկրներից ուղեգիր նվաճելու են 13-ը) շատ բարդ, գրեթե անլուծելի խնդիր է ու հարց է՝ արդյո՞ք արժե մեծ գումար զոհել դրա համար:

Թերություններ

Ռոբերտ Գասպարյան. Այսօրվա հայ մասնագետները վատը չեն, յուրաքանչյուրն էլ տարբերվող է, ունի իր ձեռագիրը, սակայն նրանք մարզչական աշխատանքում չեն հմտանում, չեն աճում ու չեն զարգանում: 4 տարի կամ 6 տարի անընդմեջ Հայաստանում աշխատելն ու վերապատրաստման չմեկնելը նույնն է, ինչ դպրոցում նույն դասարանում մնալը: Մեր մարզիչները դոփում են տեղում, որովհետև նոր բաներ չեն սովորում: Հայաստանն այն երկիրն է, որտեղ մարզիչը չի կարող ինքնակրթվել, որովհետև սովորելու վիզուալ աղբյուր չունի: Այս խնդիրը հենց Վարդան Բիչախչյանին խանգարող գլխավոր հանգամանքն է:

Կարեն Ռաֆայելյան. Մինչ այս հավաքականում աշխատած հայ գրեթե բոլոր մարզիչներին պակասել է հստակ արդյունքի համար պայքարելու ունակությունը. նրանց թիմերը կհաղթեն գրանդների 4-0 հաշվով, բայց կպարտվեն հենց այն ժամանակ, երբ պետք է: Այս որակը պետք է կոնկրետ ներկրել դրսից, թե չէ հայկական ֆուտբոլին ու ընդհանրապես՝ հայկական մշակույթին այն խորթ է:

Այսպիսով, անցնում ենք թեկնածուներին:

Ամբողջությամբ՝ vnews.am