Տոկիո-2020-ում Ռուսաստանը կարող է մասնակից չունենալ
Advertisement 1000 x 90

Տոկիո-2020-ում Ռուսաստանը կարող է մասնակից չունենալ

Ռուս մարզիկներին կրկին կարող են զրկել Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի հակադոպինգային կոմիտեն: Համաշխարհային հակադոոպինգային կոմիտեն՝ Վադան ,այսօր, կհանդիպի փորձաքննիչների հետ և կծանոթանա հետազոտությունների արդյունքներին:

Ռուսաստանի հակադոպինգային հանձնաժողովի նախագահ Յուրի Գանուսը առավել քան վստահ հայտարարել է , որ ռուսներին  թույլ չեն տա մասնակցել օլիմպիական խաղերին: Նաև ավելացրել է, որ նույնը կարող է կրկնվել Պեկին-2022-ի ժամանակ:

«Ռուսաստանն այլևս չի կարող շարունակել հին մեթոդները: Պետք է կարգուկանոն հաստատել: Կարող է այնպես ստացվել, որ մի քանի մասնակցի թույլատրեն մասնակցել Տոկիո-2020-ին՝ հրավերով: Նրանք էլ, իրենց հերթին, պետք է ապացուցեն իրենց մաքրամաքուր լինելը,»- Գանուսի խոսքերն է մեջբերում  BBC-ն:

Հիշեցնենք, որ 2018 թ-ի ձմեռային օլիմպիական խաղերին, կրկին հրավերով, Ռուսաստանից մասնակցեց 169 մարզիկ:

Սպասվում է նաև, որ բացի մարզիկների որակազրկումից, այլ պատիժներ ևս կսահմանվեն:Մասնագետների կարծիքով կսահմանվի  խոշոր չափի տուգանք և Ռուսաստանին կզրկեն միջազգային մրցաշարեր կազմակերպելու հնարավորությունից:

armsport.am