Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճա՛ռ ասող: Մեր զանգն ո՞վ է կախելու:
Կողքից նայողը կասի՝ հայերն արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ուրիշի ձեռքին խաղալիք ենք եղել:
Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ, ժամանակն է, որ իր բարեմասնություններին գումարի իմաստություն:
Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: