
Ինչպես արդեն հայտնի է «Ադեկվադ» միաբանության անդամները տեղափոխվել են Արցախի Հանրապետություն:
Politik.am-ը փորձեց միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանից հետաքրքրվել, թե ի՞նչ նպատակով են տեղափոխվել Արցախ.«Հայաստանի Հանրապետության տարածքում այն ինչ տեղի է ունենում չի կարելի անվանել այլ կերպ, քան կրկես: Կրկեսում մնալու և գործունեություն ծավալելու դեպքում դու ստանձնում ես այդ կրկեսի ինչ որ դերասանի կամ ծաղրածուի գործ ստանձնել:
Մենք չենք ուզում մաս կազմել այդ կրկեսին: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ թե չարիքների պատճառն է այլ, այն չարիքների հետևանքը, որը կա մեր հասարակությունում»,-ասաց Տեր-Նակալյանը: