Քրոնիկ ցավն առանձին հիվանդություն է ճանաչվել
Advertisement 1000 x 90

Քրոնիկ ցավն առանձին հիվանդություն է ճանաչվել

Ըստ եվրոպացի գիտնականների տվյալների՝ յուրաքանչյուր 5-րդ մարդը բախվում է քրոնիկ ցավի խնդրի հետ: Ամենից հաճախ դրանք մեջքի ցավերն են, վնասվածքների հետևանքները և գլխացավերը: Այսուհետ քրոնիկ ցավը ճանաչվել է առանձին հիվանդություն: Այն տեղ է գտել հիվանդությունների միջազգային դասակարգչի 11-րդ վերանայված տարբերակում, որն այս տարի հաստատվել է և ուժի մեջ կմտնի 2022-ի հունվարի 1-ից:

Վերականգնողական միջդիսցիպլինար կենտրոնի բժիշկ-ալգոլոգ Անտոն Լոբոդայի խոսքով՝ ցավը լինում է 3 տեսակի՝ նոցիցեպտիվ (նյարդային վերջույթների արձագանքը վնասվածքին՝ կապտուկ, վերք, այրվածք), նեյրոպատիկ (երբ վնասված է հենց նյարդը) և դիսֆունկցիոնալ ցավ (դասական քրոնիկ ցավ, երբ վնասվածքը արդեն լավացել, իսկ խնդիրը գտնվում է դրա ընկալման ոլորտում):

Առաջին երկու տեսակներում ցավն ունի նախազգուշացնող կամ պաշտպանիչ ֆունկցիա, իսկ երրորդ տեսակը ֆունկցիաներ չունի, այդ պատճառով այն անվանում են դիսֆունկցիոնալ: Նման ցավը նկատելիորեն վատացնում է կյանքի որակը և բժշկական ուշադրություն է պահանջում:

med.news.am