«Հայաստանի համար շատ կարևոր է ատոմային էներգետիկա ունենալ: Մենք հույս ունենք, որ կերկարացնենք մեր ատոմակայանի շահագործման ժամկետը մինչ 2040 թվականը, իսկ մինչ այդ կփորձենք նոր ատոմակայան կառուցել։ Հույս ունեմ, որ Ռուսաստանը կօգնի մեզ այդ հարցում»,- «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արդյո՞ք այդ ուղղությամբ որոշակի քայլեր ուրվագծվում են, Հայաստանում ինչպիսի՞ հզորության ատոմային էներգաբլոկը կարող է ապահովել մեր էներգետիկ անվտանգությունը եւ մոտավորապես ինչքա՞ն կարժենա նոր ատոմակայանի կառուցումը։
Այս հարցերի և Հայաստանում ատոմային էներգետիկայի ապագայի մասին «Ռադիոլուրի հյուրասրահում» Ալիսա Գևորգյանը զրուցել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ընկերության տնօրեն Մովսես Վարդանյանի հետ։