Ոճի կտրուկ փոփոխություն․ Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ոճի կտրուկ փոփոխություն․ Եվա Ռիվասն անճանաչելի է դարձել

Եվա Ռիվասն այն համարձակ երգչուհիներից է, ով չի վախենում սուր քննադատություններից, իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններից։ Նա միկրոբլոգի իր հետեւորդներին, երկրպագուներին մշտապես խենթացնում էր իր ցնցող լուսանկարներով, որոնց շարքը համալրվում է նորերով։

Եվա Ռիվասն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Կտրուկ ոճափոխության դիմած երգչուհին գանգուր, կարճ վարսերով է, առանց շպարի։ Մարզասրահում նկարահանած կադրում նա կրում է սպորտային համազգեստ։ Հրապարակմանը կից մեկնաբանությունների հատվածում նա երկար գրառում է կատարել, որում խոսել է մարդկանց վատություն անողների, ինտրիգներ ստեղծողների մասին, նաեւ անդրադարձել է իր տեսակետին։

«Այո, ես տառապել եմ, սակայն հասել եմ իմ նպատակին։ Ես կրկին լավ եմ եւ ավելի ուժեղ, քան կայի։ Բացի այդ ես ուժեղ պաշտպանություն ունեմ եւ իմ հույսն անսասան է, ազոթում եմ եւ ապրում ճիշտ։ Մի՞թե արժեր նման մահացու մեղք գործել, որի համար պատասխան են տալիս հարազատ մարդիկ, երեխաները, ծնողները․․․Ես ներել եմ ընկերուհուս, սակայն նրան երբեք չեն հասկանա»,- գրել է երգչուհին։ Նա նաեւ շնորհակալություն է հայտնել իրեն աջակցողներին։

style.news.am