ԱՎԵ ՄԱՐԻԱ
Ֆրանց Շուբերտը վերին աստիճանի խստապահանջ էր իր ստեղծագործությունների նկատմամբ: Մի անգամ, երբ վերանայում էր գործերից մեկը՝ նկատեց, որ ընկերները կանգնած են գլխավերեւում: Հոգնած ժպտաց, առանց շտապելու վերցրեց նոտագրված թուղթը, նետեց աղբի զամբյուղն ու հյուրերին հրավիրեց նստելու: Ընկերներից մեկը զամբյուղից աննկատ հանեց ճմռթված թուղթն ու դրեց գրպանը… Մի կիրակի օր նույն ընկերները Շուբերտին հրավիրեցին եկեղեցի: Երբ պատարագն ավարտվեց՝ հնչեց Տիրամորն ուղղված մի հոգեպարար մեղեդի: Բոլորը կախարդված ոտքի կանգնեցին: Շուբերտն անբացատրելի ապրումների մեջ փորձում էր հասկանալ, թե ինչ է կատարվում: Անծանոթ երաժշտությունը գերել էր անխտիր բոլոր ներկաներին: Շատ չանցած ընկերները բացահայտեցին գաղտնիքը. անդառնալի կորստից փրկվել էր մի անգին գանձ, երկնային բացառիկ ստեղծագործություն։
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: