
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը բնագավառի պատասխանատուների հետ շրջել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շինհրապարակում, ծանոթացել շինարարության ընթացքին:
Այս մասին տեղեկացնում է քաղաքաշինության պետական կոմիտեն: Շրջայցի ընթացքում շինարարական կազմակերպության ղեկավարը ներկայացրել է ընթացիկ վիճակը, Սարգսյանի կողմից առաջարկվել է այնպես կազմակերպել աշխատանքային գրաֆիկը, որ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանի շենքի շինարարությունը մինչև 2017 թվականի հոկտեմբեր ամիսը ավարտված լինի:
Ըստ 2015 թ. դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրի՝ «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի շինարարությունն իրականացնում է հանրապետության առաջատար շինկազմակերպություններից մեկը՝ «Հորիզոն-95» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքների նախահաշվային արժեքը 470 345 670 ՀՀ դրամ է, որից 2015 թվականին շինաշխատանքների կատարման համար հատկացվել է 49 067 700 ՀՀ դրամ, 2016 թվականին՝ 98 200 000 ՀՀ դրամ:
Նախագծողներին հանձնարարվել է մշակել կենտրոնի կահավորանքի էսքիզը և ներկայացնել խոշորացված նախահաշիվը: