
Խառը մենամարտերի 2 քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն , իռլանդացի Քոնոր ՄաքԳրեգորը ներկա է եղել Եվրոպա լիգայի խմբային փուլի՝ «ԲԿՄԱ»- «ֆերենցվարոշ» խաղին: ՄաքԳրեգորը ստադիոնից հեռացել է բանակայինների շարֆը վզին:
Նախկինում իռլանդացին հայտարարել էր, որ Եվրո-2020-ի եզրափակիչ փուլում երկրպագելու է Ռուսաստանի հավաքականին: Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսում Քոնորը հայտնել է , որ հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 18-ին՝ Լաս Վեգասում: Մարզիկը նշել է , որ արդեն պարզ է մրցակցի անունը, սակայն դեռ չի կարող հրապարակել: