Լուվրի կայքը շարքից դուրս է եկել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրը
Advertisement 1000 x 90

Լուվրի կայքը շարքից դուրս է եկել Լեոնարդո դա Վինչիի ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրը

Լուվրում Լեոնարդո դա Վինչիի մահվան 500-ամյակի կապակցությամբ ցուցահանդեսի աշխատանքի առաջին օրը դրա տոմսեր գնել ցանկացողները շարքից հանել են թանգարանի կայքը: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն: Լուվրում հնարավոր չէ ցուցահանդեսի տոմսեր գնել դրամարկղում, այցելության համար հարկավոր է նախապես վճարել առցանց:

Դա հասցրել է անել ավելի քան 260 հազար մարդ: Բայց բացման օրը կայքում ժամանակն ընտրելու փորձ անելիս հայտնվել է մակագրություն. «Հերթում սպասելու ժամանակը գերազանցում է սովորականը: Ձեզ կտեղեկացվի առաջին իսկ հնարավորության դեպքում»: Նույնը տեղի էր ունեցել հունիսի 18-ին, այն օրը, երբ սկսվեց տոմսերի նախնական վաճառքը: Այժմ կայքում սպասելու միջին ժամանակը, որպեսզի ընտրվի ժամանակը եւ վճարվի այցելության համար, կազմում է 30 րոպե: Մինչեւ նոյեմբերի 6-ն արդեն ամեն ինչ գնված է: Ենթադրվում է, որ ամեն օր ցուցահանդես, որտեղ ներկայացված են դա Վինչիի 162 աշխատանքներ եւ որի պատրաստումը տեւել է տասը տարի, կգա 5 հազարից մինչեւ 7 հազար մարդ:



Նման նյութեր