Ճապոնիայում 1,8 մլն դոլար արժողությամբ ադամանդ են գողացել ցուցահանդեսից
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում 1,8 մլն դոլար արժողությամբ ադամանդ են գողացել ցուցահանդեսից

Ճապոնիայի Յոկոհամա քաղաքում 200 մլն իեն (1,8 մլն դոլար) արժողությամբ 50 կարատ քաշով ադամանդ են գողացել ոսկերչական իրերի ցուցահանդես-վաճառքից: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը:
Հո

տեմբերի 24-ին ցուցահանդեսի մասնակիցներից մեկը դրա փակման պահին նկատել է, որ ապակու տակ ոսկերչական մյուս իրերի կողքին բացակայում է 50 կարատ քաշով ադամանդը, որի արժեքը գնահատվում է 1,8 մլն դոլար: Վերջին անգամ նա ադամանդը տեսել էր դրանից մեկ ժամ առաջ:

Թանկարժեք քարի կորստի հայտնաբերման պահին ապակյա ստենդը բաց է եղել: Բացի այդ ադամանդից, ստենդում ոչ մի այլ բան չի կորել:

Տեսադիտարկման խցիկների գրանցումները ցույց են տվել, որ ինչ-որ պահի ստենդի մոտ եղել է տարեց մի տղամարդ՝ շրջապատված մի քանի կանանցով: Բայց առայժմ չի հաջողվել պարզել՝ կապված է արդյոք այդ խումբը գողության հետ: Ոստիկանությունը կատարում է հետաքննություն:



Նման նյութեր