Հալեպի թանգարանը վերաբացվել Է վերականգնումից հետո
Advertisement 1000 x 90

Հալեպի թանգարանը վերաբացվել Է վերականգնումից հետո

Սիրիայի Հալեպ քաղաքի թանգարանը, որն իր նշանակալիությամբ երկրորդն Է երկրում Դամասկոսի թանգարանից հետո, 2013 թվականից ի վեր առաջին անգամ հոկտեմբերի 24-ին վերսկսել Է իր աշխատանքը վերակառուցումից հետո, վերականգնումն իրականացվել Է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ:

Սիրիայի զբոսաշրջության նախարարության մամուլի տեղեկագրի համաձայն՝ թանգարանի պահոցներում գտնվում Է առնվազն 50 հազար արտեֆակտ: Սիրիական պատերազմի թեժ շրջանում թանգարանի պահոցներից ցուցանմուշները տեղափոխվել Էին Դամասկոսի ազգային թանգարան:
Թանգարանի տնօրեն Ահմադ Ուսմանը պատմել Է, որ թանգարանն ունի հինգ բաժին, որոնք նվիրված են նախապատմական դարաշրջանին, հին Սիրիային, դասական արվեստին, իսլամական ժամանակաշրջանին եւ ժամանակակից արվեստին:

Հալեպի թանգարանը բացվել Է 1931 թվականին, նոր շենքը կառուցվել Է 1966 թվականին:
Դամասկոսի ազգային թանգարանն այցելուների համար վերաբացվել Է 2018 թվականի հոկտեմբերի 28-ին:



Նման նյութեր