Վրաստանի ոչ ֆորմալ առաջնորդի որդին մտադիր է ավելի քան մեկ միլիոն դոլար նվիրաբերել Ամազոնիայի անտառների փրկությանը
Advertisement 1000 x 90

Վրաստանի ոչ ֆորմալ առաջնորդի որդին մտադիր է ավելի քան մեկ միլիոն դոլար նվիրաբերել Ամազոնիայի անտառների փրկությանը

Վրացի օգտատերերը Բերա Իվանիշվիլիին հիշեցրել են, որ նրա հարազատ երկրում էլ խնդիրները քիչ չեն:

Վրացի միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ և իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ երաժիշտ և պրոդյուսեր Բերա Իվանիշվիլին, մեկ միլիոն դոլար կփոխանցի Ամազոնիայի ջունգլիների վերականգնման հիմնադրամին։

Այս մասին նա խոսում է Ինստագրամում հրապարակած տեսանյութում։

«Կրակը ոչնչացնում է մեր մոլորակի թոքերը, մեր կյանքն ու մեր երեխաների ապագան։ Սա գործելու կոչ է։ Այսօր ես ուզում եմ օգնել իմ բրազիլացի ընկերներին․․․ Չնայած դրան, որ ես ապրում եմ հազարավոր մղոն հեռավորության վրա, իմ բրազիլացի երկրպագուները ինձ վերաբերվում են․․․ որպես ընտանիքի անդամի։ Այս սիրո ոգով ուզում եմ նրանց որքան հնարավոր է շատ օգնել․․․

Ես որոշել եմ 1,1 մլն դոլար նվիրաբերել։ Սա խնայողություններ են, որոնք վաստակել եմ իմ դժվար աշխատանքով, նաև իմ ընտանիքի ներդրումն է։ Կոչ եմ անում ձեզ բոլորիդ մասնակցել և գործել։ Ցանկացած ներդրում, անկախ քանակից, զգալի է և կարևոր։ Միասին մենք կարող ենք փոխվել։ Շնորհակալություն, և Աստված օրհնի ձեզ», – նշում է Բերան իր տեսանյութում։

Երկրի ոչ դորմալ առաջնորդի որդու տեսանյութը Ֆեյսբուքում ոչ միանշանակ մեկնաբանությունների ալիք է առաջացրել։

Հիմնականում վրացի օգտատերերը Բերա Իվանիշվիլիին հիշեցնում են այն հսկայական գործազրկության, աղքատության և այլ՝ այդ թվում բնապահպանական խնդիրների մասին, որոնք հուզում են Վրաստանին, և հարցադրում են անում, «թե ինչու է նա օգնում Բրազիլիային, այլ ոչ թե սեփական երկրին»։

jam-news.net



Նման նյութեր