«Ես ու Էմինեն մի ամուսին ունեինք, բայց սիրում էինք իրար քույրերի պես»։ Երեք կանանց պատմություններ (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես ու Էմինեն մի ամուսին ունեինք, բայց սիրում էինք իրար քույրերի պես»։ Երեք կանանց պատմություններ

Վաղաժամ ամուսնությունները Վրաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ։ 15-ից 19 տարեկան վրացի աղջիկների 14 տոկոսն արդեն ամուսնացած է։ 2018թ-ին 738 անչափահաս ծնող է դարձել ՝ 715 աղջիկ, 23 տղա։Քվեմո Քարթլիի իգական սեռի բնակիչների 32 տոկոսն ամուսնացել է նախքան չափահաս դառնալն, ընդ որում, 5 տոկոսը՝ 13-14 տարեկանում։ 2015թ-ին 13-17 տարեկան 408 դպրոցական ուսումը թողել է ընտանիք ստեղծելու պատճառով, նրանց մեծ մասն աղջիկներ են։Վրաստանում վաղաժամ ամուսնություններով աչքի են ընկնում Քվեմո Քարթլի և Աջարա շրջանները, որտեղ դա ավանդույթ է համարվում։

Ներկայացնում ենք երեք կանանց պատմություններ։ Տարիներ առաջ նրանք երազել են ուսումը շարունակելու մասին, սակայն, ավանդույթի համաձայն, նրանց շատ երիտասարդ տարիքում ամուսնացրել են։ Նրանք պատմում են այն մասին, թե ինչպես է դասավորվել իրենց կյանքը։

Սոնյա Միքելաձե, 68 տարեկան

Ծնվել եմ Շուախևիում՝ Բրիլի գյուղում։ Մենք հինգ երեխա էինք։ Ես երկչոտ երեխա էի։ Հատկապես հորիցս էի վախենում։ Նրա խոսքն ինձ համար օրենք էր։ Դպրոցում շատ լավ էի սովորում։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո ուզում էի ուսումս շարունակել։ Բայց մեր դպրոցն ութնամյա էր, իսկ հարևան գյուղ, որտեղ միջնակարգ դպրոց կար, ինձ արգելեցին գնալ և շուտով ամուսնացրին։

Առաջին անգամ հայրս ինձ ամուսնացրեց 18 տարեկանում։ Պարտադրեց, ու վերջ։ Ամուսնուս չէի սիրում։ Երեք ամիս դիմացա և տուն վերադարձա։ Առաջին անգամ հորս կամքը չկատարեցի։ Դրանից հետո նա հետս ինը ամիս չէր խոսում։

Երբ 20 տարեկան դարձա, նա նորից՝ առանց իմ կարծիքը հարցնելու, ամուսնացրեց ինձ մի 45-ամյա տղամարդու հետ։ Նա արդեն ամուսնացած էր, երկու դուստր ուներ։ Ինձ նրա մոտ ճանապարհելիս, հայրս խրատ տվեց․գոնե երեխա կունենաս։ Իսկ ես այդպես էլ չկարողացա երեխա ունենալ ու, ի վերջո, ամուսնուս թոռանը որդեգրեցի։

Ամուսինս շատ կոպիտ և ճղճղան մարդ էր, սակայն նրա առաջին կինը՝ Էմինեն, զարմանալի կին էր։ Նա ինձ ընդունեց, և 21 տարի նա իմ ամենամոտ ընկերուհիներ էր:

Մենք կարծես քույրեր լինեինք։ Շատ եմ նրան կարոտում, տեղը երևում է։

Էմինեն շատ էր սիրում ամուսնուն։ Նա 25 տարի բանտում էր անցկացրել, իսկ Էմինեն նրան սպասել էր, երկու աղջիկ ունեցել, միայնակ մեծացրել նրանց, երեք անգամ էլ Մոսկվա էր մեկնել՝ ամուսնուն ինչ-որ բանով օգնելու համար։ Եվ, ի վերջո, հասել էր իր ուզածին՝ ամուսնուն հետ էր բերել։ Իսկ նա այդպիսի կնոջը դավաճանել, ինձ որպես երկրորդ կին էր բերել, որպեսզի իր համար որդի ունենամ։ Իսկ ես չկարողացա երեխա ունենալ։

Էմինեի աղջիկներն ինձ շատ են սիրում և գնահատում։ Գիտեն, որ շատ բանի եմ դիմացել հանուն իրենց մոր, և մեծ մասամբ հենց հանուն նրա չեմ հեռացել այդ ընտանիքից։

Ամբողջությամբ՝ jam-news.net



Նման նյութեր