![](https://blog.168.am/wp-content/uploads/2019/10/992967.jpg)
Հայաստանի ծանրամարտի երիտասարդների թիմի անդամ Հակոբ Մկրտչյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության ռեկորդակիր և չեմպիոն:
Բուխարեստում ընթացող առաջնության 89 կգ քաշային կարգում Մկրտչյանը պոկեց 165 կգ և հրեց 210 կգ, ինչը ռեկորդային էր: Երկամարտի 375 կգ արդյունքով գյումրեցի ծանրորդը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն:
Նույն քաշում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 357 կգ արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր: