Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի
Advertisement 1000 x 90

Անդրբայկալում զինվորականը գնդակահարել է ութ ծառայակցի

Անդրբայկալում զինվորականը գնդակահարել Է ութ ծառայակցի, վիրավորել եւս երկուսին: Այդ մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

Միջադեպը տեղի Է ունեցել հոկտեմբերի 25-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 18:20-ին: «Պահակախմբի փոխարինման ժամանակ նորոգման-տեխնիկական բազայի զինծառայողը «…» տաբելային հրազենից կրակ Է բացել իր ծառայակիցների վրա»,-ճշտել են գերատեսչությունում, հավելելով, որ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում:

Կրակողին բռնել են: Պաշտպանության նախարարությունում ենթադրել են, որ պատահածի պատճառը կարող Էր լինել նյարդային խանգարումն անձնական խնդիրների պատճառով: Մոսկվայից պատահարի վայր Է մեկնել հատուկ հանձնաժողով՝ պաշտպանության փոխնախարար գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր