Որոշ մարդիկ քնի համար շատ ավելի քիչ ժամանակի կարիք ունեն: Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ այս առանձնահատկության պատճառ կարող է լինել գենետիկ մուտացիան:
Live Science-ը հայտնում է, որ հատուկ գենետիկ մուտացիայով օժտվածներն առավել արդյունավետ են քնում: Սովորաբար մարդուն նորմայում պահանջվում է 8-ժամյա քուն, իսկ մուտացիայի առկայությամբ՝ 4-6 ժամ: Քունն արագ առնելու ունակությունից բացի, գիտնականների կարծիքով, մուտացիան մարդուն ավելի ակտիվ է դարձնում, թույլ տալիս ավելի հեշտ հաղթահարել տարբեր գործերը՝ մարդկանց ավելի բազմախնդրային դարձնելով, և հաղորդում է լավատեսական տրամադրվածություն:
Խոսքը նեյրոպեպտիդային ռեցեպտոր S (NPSR1) գենում մուտացիայի մասին է: Այս գենն անչափ կարևոր է քնի կարգավորման համար, բայց, հավանաբար, այն միայն խճանկարի մի մասն է:
Գիտնականների ուշադրությունն են գրավել ևս 2 գեն: Առայժմ հայտնի է, որ NPSR1 մուտացիան ռեցեպտորը դարձնում է ավելի զգայուն և ակտիվ: