Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրային համաձայնագիրը. կողմերը հայտարարություն են ընդունել
Advertisement 1000 x 90

Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրային համաձայնագիրը. կողմերը հայտարարություն են ընդունել

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին  ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները  Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ:

Համատեղ հայտարարությունը ընդգծում է ԵԱՏՄ-Չինաստան բազմակողմանի գործընկերության կարևորությունը:  Հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանի անունից:

Համաձայնագիրը Միության, որպես միասնական սուբյեկտի, և Չինաստանի միջև ստեղծում է իրավական հիմք առևտրատնտեսական համագործակցության համար: Այն ազատ առևտրի համաձայնագրի ձևաչափով չէ, չի նախատեսվում մաքսատուրքերի իջեցում կամ վերացում: Համաձայնագրի նպատակն է բարձրացնել կարգավորման համակարգի թափանցիկության մակարդակը, հեշտացնել առևտրային ընթացակարգերը, ինչպես նաև զարգացնել կոոպերացիոն կապերը: