Կինը թաքցված տեսախցիկով շրջել Է քաղաքում և շատ նոր բան Է իմացել մարդկանց մասին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Կինը թաքցված տեսախցիկով շրջել Է քաղաքում և շատ նոր բան Է իմացել մարդկանց մասին

Նյու Յորքի բնակչուհի Ուիթնի Զելիգը զբոսնել Է քաղաքում՝ կրծքին թաքցված տեսախցիկով, և նկարել բոլոր նրանց, ովքեր սևեռուն ուշադրություն են դարձրել իր վրա: Հոլովակը հասանելի Է YouTube-ում: Էքսպերիմենտի մասին գրել են ամերիկյան ԶԼՄ-ները, մասնավորապես, New York Post-ը:

29-ամյա Զելիգը սարքն ամրացրել Է դեկոլտեի գոտում: Տեսագրության մեջ նկատելի Է, որ Ուիթնիի կրծքին ուշադրություն են դարձրել ոչ միայն տղամարդիկ: Ուշադիր նայողների թվում եղել են ամուսնական զույգեր, տարեց կին, կոստյումներով անիմատորներ, գանձապահ և նույնիսկ՝ շուն: Դա զարմացրել Է նաև իրեն՝ հետազոտողին. նման ուշադրություն նա չԷր սպասում:

Տեսանյութում երևում Է, թե ինչպես են արձագանքում նրա հայտնվելուն մետրոյում, սրճարանում և քաղաքի գլխավոր հրապարակում՝ Թայմս-սքվերում: Զելիգի խոսքով՝ հոլովակը հրապարակվել Է ոչ թե որպես մարդկանց ամաչեցնելու փորձ, այլ, որպեսզի կանայք հիշեն կանոնավոր կերպով կաթնագեղձի քաղցկեղի հետազոտություն անցնելու անհրաժեշտության մասին: Հոլովակում, որը նա նկարահանել Է եղբոր և ընկերոջ հետ, ասվում Է, որ «կանայք նաև չպետք Է մոռանան ուշադրություն դարձնել իրենց կրծքի վրա»: Daily Mirror բրիտանական թերթի հետ զրուցելիս Զելիգը պատմել Է, որ այն, թե որքան շատ հայացքներ են ուղղվել իր դեկոլտեին, նկատել Է միայն տեսախցիկի գրանցումները դիտելուց հետո:

«Եթե հոլովակի դիտումից հետո նույնիսկ մի կին ցանկանա ստուգել իրեն և մամոգրաֆիա անել, ես երջանիկ կլինեմ»,-հավելել Է նա:



Նման նյութեր