Մարգարիտա Սիմոնյանին դատի կտան ֆիլմի համար, որի սցենարի հեղինակը նա է (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մարգարիտա Սիմոնյանին դատի կտան ֆիլմի համար, որի սցենարի հեղինակը նա է

Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի եւ Ալեքսեյ Նավակնու մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը հայտարարել է, որ դատի է տալիս RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին եւ նրա ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին։ Յարմիշը պահանջում է, որպեսզի նրան Ռուսաստանի Ֆեդերացիայի բյուջռ վերադարձնեն 100 միլիոն ռուբլի, որոնք դուրս են գրվել «փնթի եւ բացարձակ ապաշնորհ» ֆիլմի՝ «Ղրիմյան կամուրջ»-ի համար, որն անհաջողությունէ գրանցել վարձույթներում։

«Մարգարիտա Սիմոնյանն իր ամուսնու հետ ռուսական բյուջեից մեծ գդալով փող են ուտում, իսկ հետո դրանք դնում են իրենց գրպանները։ Ընդմիջումներին նրանք առանց հոգնելու գովում են Վլադիմիր Պուտինին եւ գործող իշխանությանը», – ասել է Յարմիշը։

Մշակույթի նախարարության  եւ հիմնադրամի հոկտեմբերի 22-ին հրապարակած տվյալների համաձայն ֆիլմը 70 միլիոն ռուբլի շահույթ է բերել, այդուհանդերձ այն պետբյուջեից ստացել է 100 միլիոն ռուբլի։

«Ֆիլմը սիրո մասին է՝ կամրջի կառուցման պայմաններում։ Գործողությունները սկսվում են 40-ականներին՝ պատերազմի ժամանակ, եւ վերջանում են մեր օրերում՝ կամրջի բացման օրը», – հիշում է սցենարի հեղինակ Մարգարիտա Սիմոնյանը։ – Մինչեւ սցենար գրելս սկսելը մենք մի քանի անգամ գնացել ենք կամուրջ, որպեսզի տեսնենք, ծանոթանանք մարդկանց հետ, զրուցենք։ Նրանցից ոմանք ինձ համար ֆիլմի հերոսների նախատիպ դարձան»։

style.news.am