Ի՞նչ է առաջանցիկ ուսուցումը և ինչպես դրա միջոցով բարձրացնել դասի արդյունավետությունը հատկապես բնագիտական առարկաների դեպքում։ Արմեն Ծատուրյանը դպրոցի տնօրեն է, փորձառու ֆիզիկայի ուսուցիչ և վերապատրաստող արտերկրի տարբեր դպրոցներում։
#EdcampArmenia Edcamp Armenia-ն Հայաստանի ամենամեծ ուսուցչական-կրթական համաժողովն է։ 2019-ին համաժողովին մասնակցել է 450 մասնակից (850 դիմորդից) ՀՀ բոլոր մարզերից, Արցախից, սփյուռքից։
Օրակարգը ներառել է 62 սեսիա ներկայացված ուսուցիչների և կրթության ոլորտի մասնագետների կողմից, 2 պանելային քննարկում դպրոցների տնօրենների հետ։
Համաժողովին ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարը, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ներկայացուցիչը, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի անգլերենի՝ որպես օտար լեզվի մագիստրոսական ծրագրի ղեկավարը, Մեծ Բրիտանիայի UCL-ի կրթության ինստիտուտի պրոֆեսորներ։