Ոստիկանության Մաշտոցի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել էին, որ գողությունը կատարվել էր Շիրազի փողոցում գործող մթերային խանութի մոտ։ Տուժողից հաղորդում էր ընդունվել։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, հափշտակությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ Մաշտոցի քրեական հետախույզների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը գողացել է 64-ամյա մի կին, որը հոկտեմբերի 25-ին, ժամը 16.15-ին, Շինարարների փողոցից բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն: Նախապատրաստվում են նյութեր: