Հոկտեմբերի 26-ին հանրապետության մեծությամբ երրորդ քաղաքի՝ Վանաձորի տոնն է. լավ առիթ ծառաշատ քաղաքի աշունը վայելելու, մաքուր օդ շնչելու, տեղի յուրահատուկ կոլորիտի, բարբառի ու ոչ պակաս յուրահատուկ մարդկանց հետ ծանոթանալու համար:
Իսկ եթե չգիտեք՝ տոնակատարությունից զատ էլ ինչով լցնել ձեր օրը, մենք կհոգանք այդ մասին:
1.ՎՏԿ
Այցելե՛ք Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոն՝ խելացի ու կրեատիվ մարդկանց ու ժամանակակից ճարտարապետություն տեսնելու:
2.«Լաչինի միջանցք»
Հարակից գյուղերից՝ էլ միրգ-բանջարեղեն, էլ թարմ միս, էլ կաթ ու մածուն: Մի պահ թեքվեք դեպի շուկա համով ու կոլորիտային գնումների:
3. «Թթու ջուր»
Մի՞թե դուք կարող եք բաց թողնել անմիջապես աղբյուրից հոսող հանքային ջուր խմելու հնարավորությունը: Վանաձորի «Թթու ջուր»-ը չի շշալցվում, չի վաճառվում, այնպես որ՝ գնացեք ու վայելեք:
4. «Վանաձոր-Արմենիա»-ի այգի
Դեռևս Խորհրդային տարիներից հայտնի առողջարանի այգին տարվա այս եղանակին յուրահատուկ գեղեցիկ է, այստեղ աշունն՝ իր ողջ գունապնակով ձեզ է սպասում:
5.Հին եկեղեցի
Նարնջագույն ու սև տուֆից կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցին վանաձորցիների հպարատանլու ևս մի առիթ է:
Ամբողջությամբ՝ vnews.am