Հոլիվուդյան դերասան, լեգենդար բոդիբիլդեր Առնոլդ Շվարցենեգերը հայտարարել է, որ երկրպագում է անգլիական «Լիվերպուլին»:
«Տերմինատոր» ֆիլմի աստղն ասել է, որ հիանում է թիմի բնավորությամբ:
«Ինձ դուր է գալիս «Լիվերպուլը»: Ակումբը միշտ չէ, որ հաջողակ է, բայց այս պահին նրանք հիանալի են: Երբեմն, չգիտեմ ինչու, թիմը պարտվում է հիմար հանդիպումներում, բայց նրանք միշտ վերականգնվում են: Երբ նրանք ասում են՝ «Ես կվերադառնամ», նրանք վերադառնում են»,- Առնիին է մեջբերում BBC-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը