
Ամերիկացի ռեփեր Էմինեմը հարցաքննվել է ԱՄՆ-ի գաղտնի ծառայության կողմից՝ Դոնալդ Թրամփի հասցեին ուղղված սպառնալիքների պատճառով: Այս մասին գրում է Buzzfeed-ը՝ հղելով ծառայության պաշտոնական փաստաթղթերին:
Հաղորդվում է, որ Framed երգում Էմինեմը Դոնալդ Թրամփին անվանում է Դոնալդ Դաք և բացասաբար է արտահայտվում Թրամփի դստեր՝ Իվանկայի մասին: Ծառայությունը նշել է, որ ռեփերն իրեն «անընդունելի» է պահում և «սպառնալիքներ է հնչեցնում պաշտպանության տակ գտնվող անձանց հասցեին»:
Գաղտնի ծառայությունը իբրև թե հաղորդագրություն է ստացել «անհանգստացած քաղաքացուց», որը, պարզվել է՝ լրագրող է:
Ինքը՝ Էմինեմը, դեռ չի մեկնաբանել իրավիճակը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը