
Շունը, որը գարեջուր է բերում իր տիրոջը սառնարանից, հայտնի է դարձել համացանցում: Այս մասին հաղորդում է ТСН-ն:
Տեսանյութում երևում է՝ ինչպես է կորգի ցեղատեսակի շունը տիրոջ խնդրանքից հետո մոտենում սառնարանին և բացում այն: Ներքևի դարակից շունը հանում է գարեջրի շիշը և տանում է տիրոջը:
Երկու օրում տեսանյութը հավաքել է ավելի քան 600 հազար դիտում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը