«…Ժողովրդավարական հեղափոխությունը մեզ միավորներ կտա Արևմուտքում…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«…Ժողովրդավարական հեղափոխությունը մեզ միավորներ կտա Արևմուտքում…»

Ժողովրդավարությունը գործողության մեջ կամ ՀՀ ԱԳ նախարարի հետ բրիտանական լրագրողի հարցազրույցի դասը. եթե սոցճամբարի կամ սովետական տարածքի որևէ երկիր հեռանում է ՌԴ-ից՝ ունենալով վառելիքաէներգետիկ պաշարներ, ապա Արևմուտքը պաշտպանում է առաջինի շահերը՝ թեկուզ այդ երկիրը լինի Ադրբեջանի նման արևելյան խանություն: Իսկ եթե ինչ-ինչ պատճառներով որևէ երկիր ստիպված է լինում պահպանել ՌԴ-ի հետ կապերը՝ թեկուզ «թավշյա, ոչ բռնի, խաղաղ» հեղափոխություն իրականացնելով, Արևմուտքը ոչ թե փորձում է մտնել այդ երկրի դրության մեջ, այլ փորձում է այդ երկրի դեմ օգտագործել վերջինիս ժողովրդավարական վերափոխումը:

ՀԳ. Ի գիտություն նրանց, ովքեր կարծում են, թե ժողովրդավարական հեղափոխությունը մեզ միավորներ կտա Արևմուտքում՝ հատկապես Արցախի հարցում Ադրբեջանի հետ բանակցությունների առումով:

Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր