Ժամանակն է՝ Ջհանգիրյանն ասի՝ ինչ է կատարվել․ Սասուն Միքայելյան. yerevan.today
Advertisement 1000 x 90

Ժամանակն է՝ Ջհանգիրյանն ասի՝ ինչ է կատարվել․ Սասուն Միքայելյան. yerevan.today

Երկրապահ կամավորական միության նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ժամանակն է, որ  նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասի, թե ինչ է կատարվել, քանի որ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նա է Նաիրի Հունանյանի գործը քննել և ավելի շատ բան պետք  է իմանա։

«Գումարած դրան Ջհանգիրյանը եղել է Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը: Այդ ոճրագործությունը, եթե չբացահայտվեց, ոչ ոք չի կարող ասել, որ նման բան չի կրկնվի։ Ժամանակն է, որ ամեն մեկը ի բաժին մեղքը վերցնի, արտահայտվի»,- նշեց նա։

Նաիրի Հունանյանի ազատման հարցի հետ կապված՝ Սասուն Միքայելյանն ասաց․ «Դարի համար մեկ ոճրագործություն կատարողը ժողովրդի մեջ դուրս գա, ի՞նչ անի»։

Նիկոլ Փաշինյանի և իր հարաբերությունների հարցին ի պատասխան՝ նա նշեց․ «Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ կկտրվեմ, կան տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են»:

yerevan.today



Նման նյութեր