Կոստա Ռիկայում մեկնարկել է վայրի կենդանիներին զբոսաշրջիկներիցպաշտպանելու արշավը. news.am
Advertisement 1000 x 90

Կոստա Ռիկայում մեկնարկել է վայրի կենդանիներին զբոսաշրջիկներիցպաշտպանելու արշավը. news.am

Ուրբաթ Կոստա Ռիկայում մեկնարկել է արշավ, որն ուղղված է զբոսաշրջիկներին վայրի կենդանիների հետ սելֆի անելու արգելքին, հաղորդում է The Tico Times-ը:

«Մենք ցանկանում ենք դադարեցնել զբոսաշրջիկների կողմից կենդանիներին կերակրելու, զբոսաշրջիկների՝ կենդանիների հետ լուսանկարելու եւ դրանցով մանիպուլացնելու պրակտիկան»,- հայտարարել են երկրի էկոլոգիայի եւ էներգետիկայի նախարարությունում:

Բազմաթիվ տեղի եւ օտարերկրյա զբոսաշրջիկներ Կոստա Ռիկայի ազգային պարկերում միտումնավոր փնտրում են կապիկներ, համրուկներ, պղպեղակերներ եւ այլ կենդանիներ լուսանկարվելու համար:

Արդյունքում այժմ երկիրն աշխարհում առաջինն է, որը ստիպված մեկնարկել է այդպիսի արտասովոր արշավ վայրի կենդանիների պաշտպանության նպատակով: