Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ինքնակենսագրության հետքերով. media.am
Advertisement 1000 x 90

Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ինքնակենսագրության հետքերով. media.am

Հոկտեմբերի 24-ին կայացած կառավարության նիստի ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը հայտարարեց․ «Պետք է հարց տանք․ ի՞նչ երկիր ենք, ու՞մ համար ենք էս երկիրն ուզում՝ հնդիկների, պակիստանցիների, թե ինտելեկտուալ մարդկանց համար»։

Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Վերմիշյանին, նշելով․ «կոռեկտ արտահայտություն չեք անում»։ Վերմիշյանը ինքն իրեն շտկեց. «Այսինքն՝ ցածր կրթական ցենզ ունեցող մարդկանց, թե ինտելեկտուալների համար»։ Քննադատության ալիքից հետո նույն օրը Վերմիշյանը ներողություն խնդրեց այս արտահայտությունների համար։

Դեպքը սոցցանցերում Վերմիշյանի աշխատանքի շուրջ քննարկումների առիթ դարձավ։

Media.am-ը նույնպես վերհիշեց Վերմիշյանի՝ Կառավարության մեկ այլ նիստին արած հայտարարությունը այն մասին, որ նա «5 միլիոնից ավել շինություններ» է կառուցել։

Մենք ստուգեցինք Վերմիշյանի պնդումները և պարզեցինք, որ քաղաքաշինության կոմիտեի նախագահը ոչ հավաստի ձեռքբերումներ է ինքն իրեն վերագրել, իսկ ռուսական Օրյոլի շրջանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից հրաժարական է տվել դժգոհության և բողոքի ալիքից հետո։

Մի քանի ամիս առաջ, երբ կառավարության նիստին քննարկվում էր Վերմիշյանի թեկնածությունը Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի պաշտոնում, վարչապետը խնդրեց նրան ներկայանալ։ Վերմիշյանը հայտարարեց․ «Նախագծել և կառուցել եմ 5 միլիոնից ավել շինություններ տարբեր երկրներում, այդ թվում՝ օդանավակայան Դոմոդեդովո, Սոչիի ծովային նավահանգիստը, մեծ օբյեկտներ, քաղաքներ Սուդանում, Էրիթրեայում»։

Այս կենսագրության ավելի սեղմ տարբերակը ներկայացված է կառավարության կայքում։

Վերմիշյանի ինքնակենսագրականը մի քանի մոլորեցնող պնդումներ է պարունակում․

⛔ Վերմիշյանը չէր կարող 5 միլիոնից ավել շինություն նախագծել։ Սա չափազանց շատ է․ այս թիվը  նրա ապրած 55 տարվա վրա բաժանելիս ստացվում է օրական շուրջ 249 շինություն՝ ծնված օրվանից սկսած։

Հնարավոր է, որ ճարտարապետը նկատի ուներ 5 միլիոն քառակուսի մետր տարածք զբաղեցնող շինություններ, ինչի մասին նա ավելի վաղ էր խոսել։ Սակայն սա նույնպես տարօրինակ թիվ է։ 5 միլիոն քառակուսի մետրը հավասար է 5 քառակուսի կիլոմետրի։ Բայց Վերմիշյանը հայտարարել էր, որ քաղաքներ է նախագծել Սուդանում և Էրիթրեայում, իսկ դրա համար 5 քառակուսի կիլոմետրը չափազանց փոքր տարածք է․ համեմատության համար՝ Երևանի տարածքը 223 քառակուսի կիլոմետր է։

⛔ Ասելով, որ Սուդանում և Էրիթրեայում քաղաքներ է նախագծել, Վերմիշյանը չի պարզաբանում, որ այդ քաղաքները երբևէ չեն կառուցվել։ Դրանք նախագծային տարբերակ են եղել, որոնք կարելի է տեսնել Դավիթ Անդրեասյան անունով օգտատերի՝ Behance սոցիալական ցանցի էջում։ 

⛔ «Դոմոդեդովո» օդանավակայանի վերակառուցումը սկսվել է դեռ 2004-ին և տևել է մի քանի տարի։ Այդ ընթացքում օդանավակայանում աշխատանքներ են տարել բազմաթիվ մեծ ու փոքր ընկերություններ։ Սակայն Վերմիշյանի հարցազրույցներից բացի բաց աղբյուրներում գրեթե չկա տեղեկություն «Դոմոդեդովո» օդանավակայանի առաջին և երկրորդ տերմինալների վերակառուցման  աշխատանքներին նրա կամ նրա ղեկավարած Vek Project ընկերության մասնակցության մասին։ Media.am-ին հաջողվեց գտնել միայն մեկ հիշատակում։

Ամբողջությամբ՝ media.am



Նման նյութեր