Ռուս կոմպոզիտոր, պրոդյուսեր ու երգիչ Մաքսիմ Ֆադեևը սրտի կատված է ստացել: Այս մասին հաղորդում է Super.ru-ն:
Շտապօգնություն կանչելու անհրաժեշտություն է եղել. այն ժամանել է երգչի Մերձմոսկովյան տարածքում գտնվող առանձնատուն:
Ինչպես հայտնում են երգչի մտերիմները, նա դեռ նախորդ օրն իրեն վատ է զգացել: Ժամանած շտապօգնության բժիշկները Ֆադեևի մոտ ախտորոշել են նախաինֆարկտային դրություն, որն ըստ բժիշկների, նյարդային ֆոնի վրա է առաջացել:
Ֆադեևը հրաժարվել է հոսպիտալացումից: Այժմ նա անհրաժեշտ բուժօգնությունը ստանում է իր տանը և գտնվում է բժիշկների հսկողության տակ: