Արգենտինայի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Ալբերտո Ֆեռնանդեսը կոչ Է արել ազատել Բրազիլիայի նախկին ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային, որը բազմամյա բանտային կալանք Է կրում: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել Է Bloomberg-ը:
Բուենոս-Այրեսում ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ՝ Ֆեռնանդեսը հայտարարել Է, որ անարդարացի Է համարում Լուլա դա Սիլվայի նկատմամբ կայացված դատավճիռը: Նման հայտարարություններով նա հանդես Էր գալիս նաեւ իր նախագահական արշավի ընթացքում: Հուլիսին նա Լուլա դա Սիլվային այցելել Էր Բրազիլիայի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաքի բանտում:
Լուլա դա Սիլվան Բրազիլիան կառավարել Է 2003-ից մինչեւ 2010 թվականը: 2017 թվականին նրան 9,5 տարվա բանտարկության են դատապարտել փողերի լվացման եւ կոռուպցիայի համար: Ավելի ուշ պատժաժամկետն ավելացրել են մինչեւ 12 տարի: Նա ինքը մեղքը չի ընդունում:
Նախօրյակին Արգենտինայում անցկացված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն, քվեաթերթիկների գրեթե 98 տոկոսի հաշվումից հետո Ֆեռնանդեսը հավաքում Է ձայների 48,4 տոկոսը, իսկ նախագահ Մաուրիսիո Մակրին ստանում Է 40,44 տոկոսը: Մակրին արդեն ընդունել Է պարտությունը եւ Ֆեռնանդեսին շնորհավորել հաղթանակի կապակցությամբ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: