«Ես հպարտանում եմ նրանով»․ Գարիկ Խարլամովը պաշտպանել է ինտիմ տեսարանում նկարահանված կնոջը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես հպարտանում եմ նրանով»․ Գարիկ Խարլամովը պաշտպանել է ինտիմ տեսարանում նկարահանված կնոջը

Գարիկ Խարլամովը ստիպված է եղել պաշտպանել կնոջը՝ Քրիստինա Ասմուսին, որը «Տեքստ» ֆիլմում նկարահանվել անկեղծ տեսարանում։ Որոշ հեռուստադիտողներ հարձակվել են հումորիստի վրա և որոշել են զգուշացնել, որ կինը «ողջ երկրի առջև կոտոշներ է տնկում գլխին»։ Խարլամովը չի լռել։

«Իմ կինը դերասանուհի է։ Այդ ֆիլմում նա դեր է կերտում։ Սեքսի տեսարանը գրված է գրքում և այն սյուժեի համար անհրաժեշտ է։ Այո, բաց է, և ի՞նչ։ Երբ ես դիտում եմ այլ ֆիլմեր, սերիալներ և տեսնում եմ ինտիմ տեսարաններ, ինձ մոտ հարց չի ծագում․ «Ի՞նչ են իրենց թույլ տալիս։ Չէ որ նրանք ամուսիններ չեն» կամ «ի՞նչ էր մտածում Շերոն Սթոունի ամուսինն աթոռի վրա հայտնի տեսարանի ժամանակ։ Ինչպե՞ս նրան թույլ տվել Մայլքլ Դուգլասի հետ ողջ ֆիլմի ընթացքում «մերձավորվել»։ Այստեղ կարելի է շատ թվարկել։ Սա կինո է։ «Տեքստ» ֆիլմում չկա իմ կինը, այնտեղ բոլորովին այլ մարդկանց մասին պատմություն է։ Բարդ ու դժվար պատմություն է», – իր միկրոբլոգում գրել է Խարլամովը։

style.news.am