Խամեսը երկրորդ անգամ հայր է դարձել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Խամեսը երկրորդ անգամ հայր է դարձել

Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը հայր է դարձել երկրորդ անգամ։ Այս մասին ֆուտբոլիստը գրառում է արել Facebook-յան իր էջում։

«Ողջու՜յն, ուզում եմ ձեզ հետ կիսվել մեծ ուրախությամբ։ Այսօր Աստված ինձ թույլ տվեց հայր դառնալ կրկին՝ Սամուելի՝ մեր ընտանիք գալով։ Մենք երջանիկ ենք տանը՝ ապրելով այս հրաշալի պահը։ Նախօրոք ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր բարության, հարգանքի և խոհեմության համար»,- գրել է Խամեսը։

Խամեսը նաև մեկ դուստր ունի՝ Սալոմեն։

armsport.am