2007թ.-ից գործող «A.K.L. Hovhannisyan» հայկական ընկերության տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Աշոտ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում ներկայացրեց իրենց 200 անուն ապրանքներից մի քանիսը՝ բնական միջոցներից պատրաստված մաշկի խնամքի միջոցներ, շամպուններ, լոսյոններ:
«Մեր առաջին արտադրանքը եղել է «Ծիրանի լոսյոն» ունիվերսալ միջոցը մաշկի համար, որն ակնթարթորեն փափկեցնում է մաշկը, վերացնում ճաքերը՝ կրունկների արմունկների հատվածում, վերացնում է բշտիկները, ոտքերի տհաճ հոտը: Այդ ամենն անում է մեկ գիշերվա ընթացքում: Հետո արտադրանքը սկսեց աճել, ու հպարտությամբ կարող ենք ասել, որ մեր տեսականու մեջ կան այնպիսիները, որոնք նմանակը չունեն: Բացի «Ծիրանի լոսյոնից», ունենք «Երիտասարդացնող էլիքսիրը», որն էլի լոսյոն է. օգտագործման երրորդ օրվանից սկսում է հարթել կնճիռները, կայուն էֆեկտ է տալիս, կախված մաշկը ձգվում է ու դառնում մետաքսանման: Ի տարբերություն այլ միջոցների՝ եթե դադարում եք օգտագործել, հակառակ էֆեկտ չի ունենում»,- պարզաբանեց նա:
Ա. Հովհաննիսյանը նշեց, որ ցանկացած շամպուն պարունակում է պարաբեններ, որոնք քաղցկեղ են առաջացնում, իսկ իրենց առաջարկած շամպուններում դրանք չկան. «Մազաթափության և թեփի համար ունենք եղինջով շամպուն: Եղինջը շատ օգտակար է մազաթափության համար, շամպունի մեջ այլ բույսեր էլ կան, ու էֆեկտը լավն է: Յուղոտ և թեփոտ մազերի համար ունենք կեչու խեժից պատրաստված շամպուն: Կեչու խեժը սուր հոտ ունի, և այս շամպունով մազերը լվանալուց մեկ ժամ անց նոր կարող եք տնից դուրս գալ: Ունենք ակնամոմով շամպուն, որը մազերին ծավալ ու փայլ է տալիս, վերականգնում է մազերի կառուցվածքը: Շամպունները հիմնովին բուժում են գլխամաշկի խնդիրները, այլ ոչ թե ժամանակավոր ազդեցություն են ունենում»:
Բացի շամպուններից՝ ընկերությունն առաջարկում է նաև հեղուկ-օճառներ:
«Ունենք ակնամոմով հեղուկ-օճառ, որն իդեալական մաքրում է և՛ ձեռքերը, և՛ դեմքը, վերացնում է ճաքերն ու կորյակները, բշտիկները ու մաշկը դարձնում է մետաքսանման: Շատ կեղտոտ ձեռքերի համար ունենք կեչու խեժից պատրաստված հեղուկ օճառ, որը և՛ փափկեցնում է, և՛ իդեալական մաքրում, բայց ունի հոտ: Եթե տան վերանորոգում եք կատարում, ավտոմեքենայի վրա գործ եք անում, սա շատ լավ մաքրում է ձեռքերը: Մեր օճառների մեջ էլ պարաբեններ չկան, որոնք նույնիսկ սպասք լվանալու հեղուկների մեջ կան: Մենք սպասք լվանալու հեղուկների արտադրությամբ էլ էինք զբաղվում, բայց դադարեցրինք, որովհետև այլ միջոցները գովազդվում էին, իսկ մենք դուրս էինք մնում մրցակցությունից»,- ասաց նա:
Բժիշկը նշում է, որ պետությունը պետք է տեղական արտադրողներին աջակցի գոնե գովազդի հարցում.
«Տեղական արտադրողին պետք է ավելի շատ տեղ տան գովազդի համար, ու մի քիչ ավելի մատչելի լինի, որ կարողանանք տեղական արտադրանքը զարգացնել: Ես՝ լինելով բժիշկ, երբեք ինձ թույլ չեմ տա արտադրել այնպիսի բան, որ ժողովրդին վնաս լինի: Ես վերակենդանացնող բժիշկ եմ, ամբողջ կյանքս աշխատել եմ Երևանի և Մոսկվայի վերակենդանացման բաժամունքներում: Եթե ես մարդու կյանք եմ փրկում, ես ինձ թույլ կտա՞մ մարդու կյանքին վնաս հասցնել: Եթե ինչ-որ բույս շատ լավ էֆեկտ է տալիս, բայց զուգահեռ՝ կարող է վնաս էլ պատճառել, ես դա երբեք չեմ օգտագործում: Կարող է ստացվի լավ էֆեկտ, բայց հետո ուրիշ հիվանդություններ առաջանան, ու դուք չկապեք էլ դրա հետ, բայց ես ինձ նման բան թույլ չեմ տա»:
Ռազմիկ Մարտիրոսյան