«Ես սրա նմանի հետ չեմ ապրի»․ ինչպես է Մաքս Ֆադեևի կինը ցանկացել հեռանալ նրանից (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես սրա նմանի հետ չեմ ապրի»․ ինչպես է Մաքս Ֆադեևի կինը ցանկացել հեռանալ նրանից

Մաքսիմ Ֆադեևն անկեղծացել է կնոջ՝ Նատալյայի հետ հարաբերությունների մասին։ Իր կարիերայի սկզբին երաժշտի կինը ցանկացել է հեռանալ նրանից։ Россия 1 հեռուստաալիքով հեռարձակվող «Судьба человека» հաղորդման ժամանակ նա խոստովանել է, որ Նատալյային սիրահարվել է առաջին հայացքից և ծնկաչոք խնդրել է նրա հետ ժամադրության գնալ, իսկ նրանց սիրավեպն ավարտվեց հարսանիքով։

Ամուսնությունից երկու տարի անց ամուսինները տեղափոխվել են Մոսկվա, որտեղ Ֆադեևի կարիեան կտրուկ սկսեց աճել։ Պրոդյուսերի առաջին մեգահաջողված նախագիծը, ինչպես հայտնի է, երգչուհի Լինդան էր։ Եվ այստեղ ամեն ինչ փոխվեց։ Նա հաճախ էր ուսերին կանացի վարսերի հետքերով կամ այլ անձանց օծանելիքների բույրով տուն գնում։ Մեկ անգամ Մաքսիմը՝ այտին շրթներկով հայտնվել է Նատալյայի առջև։

«Մտնում եմ տուն, իսկ նա հավաքում է ճամպրուկը։ Ես սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում։ Իսկ նա ինձ մոտեցրեց հայելուն և ցույց տվեց համբուրած դեմքս։ Ինձ ասաց․ «Ես սրա նմանի հետ չեմ ապրի»», – պատմել է Ֆադեևը։

news.am