
«Մտքերի խաչմերուկում» քաղաքագետ Ալեքսանդր Քանանյան է, որը 2001 թվականից բնակություն է հաստատել Արցախի Քարվաճառի շրջանում։ Նրա հետ զրույցը նվիրված է համաշխարհային քաղաքակրթական քարտեզի հայկական հետքին։
Ի՞նչ է տվել Հայաստանը համաշխարհային քաղաքակրթությանն իր ամբողջ պատմության ընթացքում, կամ ո՞րն է հայ ժողովրդի կարևորագույն ներդրումը քաղաքակրթական գանձարանում։ Ալեքսանդր Քանանյանի համոզմամբ՝ դա անգերազանցելի ոգեղեն ժառանգությունն է։