Ճապոնիայում տղամարդ պետծառայողներին կպարտադրեն դեկրետային արձակուրդ վերցնել. Kyodo
Advertisement 1000 x 90

Ճապոնիայում տղամարդ պետծառայողներին կպարտադրեն դեկրետային արձակուրդ վերցնել. Kyodo

Ճապոնիայում արական սեռի պետական ծառայողներին ստիպողաբար կհանձնարարեն թեկուզեւ մեկ ամսով դեկտրետային արձակուրդ վերցնել ընտանիքում երեխա ծնվելիս: Ինչպես հոկտեմբերի 29-ին հայտնել Է Kyodo գործակալությունը, համապատասկան դրույթն ընդունել Է երկրի կառավարությունը՝ վարչապետ Սինձո Աբեի գլխավորությամբ:

Սպասվում Է, որ պաշտոնապես համապատասխան որոշման մասին կհայտարարվի մոտ ժամանակներս:

Ճապոնիայի կառավարությունը բոլոր պետական ծառայողներին թույլ Է տալիս դեկրետային արձակուրդ վերցնել ընդհուպ մինչեւ երեխայի երեք տարին լրանալը, սակայն նույնիսկ այն տղամարդկանց մեծ մասը, որոնք օգտվում են դեկրետային արձակուրդի իրավունքից, այն վերցնում Է մի քանի շաբաթից ոչ ավելի: Ճապոնիայում բոլոր տղամարդիկ նույնպես դեկրետային արձակուրդ վերցնելու իրավունք ունեն, բայց ճապոնացի տղամարդկանց ճնշող մեծամասնությունը դեռեւս ամաչում Է դիմել այդ քայլին՝ զգուշանալով գործընկերների արձագանքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր