ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հրապարակել Է ծառայողական շան լուսանկարը, որը վերքեր Է ստացել՝ մասնակցելով Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի վնասազերծման գործողությանը:
«Մենք գաղտնազերծել ենք հիանալի շան (նրա անունը չի գաղտնազերծվել) լուսանկարը, որը նման գերազանց աշխատանք կատարեց ԻՊ-ի պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին բռնելու ու վերացնելու գործողության ընթացքում»,- գրել Է Սպիտակ տան ղեկավարը՝ իր հաղորդագրությանը կցելով կենդանու լուսանկարը:
Նույն լուսանկարը հայտնվել Է նաեւ Twitter-ում Սպիտակ տան պաշտոնական Էջում: Լուսանկարն ուղեկցվում Է «Շատ լավ տղա» մակագրությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
We have declassified a picture of the wonderful dog (name not declassified) that did such a GREAT JOB in capturing and killing the Leader of ISIS, Abu Bakr al-Baghdadi! pic.twitter.com/PDMx9nZWvw
— Donald J. Trump (@realDonaldTrump) October 28, 2019