«Մեր ՔԱԿ-ի նախագահը իր գոհունակությունն է արտահայտում իր պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում այդպիսի հրաշալի բայց միակ ձեռքբերման համար…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Մեր ՔԱԿ-ի նախագահը իր գոհունակությունն է արտահայտում իր պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում այդպիսի հրաշալի բայց միակ ձեռքբերման համար…»

Նավիկ Խաչատրյանի էջից. «Հուսով եմ լսեցիք Տաթևիկ Ռևազյանի ֆեյսբուքյան հարցազրույցը 1 ժամ առաջ։

Որոշ օգտատերին իր պատասխաններից կարելի էր հասկանալ, որ ցավոք նա չի տիրապետում իր ՔԱԿ-ի կանոնադրությանը, իր ֆունկցիաներին, հարցազրույցի ընթացքում կարողանում էր ճարպկորեն խուսանավել ուղիղ պատասխաններից։

Ասեմ, որ Արմէյրի ԲՊ-ի մերժումը հստակ եղել է իր կողմից, ուղղակի գրավոր չեն ներկայացրել մերժումը, որ նմանօրինակ հարցերին պատասխանեն`մենք չենք մերժել իրենց, թող գան բացեն, մինչդեռ պատճառը պարզ էր`Արմէյրի ստեղծման դեպքում Ryanair-ը չէր գա ՀՀ։

2018-ին տարեկան ուղևորափոխադրումները Հայաստանում կազմել են 2,669,000 ուղևոր, որից Արևմտյան և կենտրոնական Եվրոպայի երկրներից միասին վերցրած դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ տեղափոխվել են 247,000 ուղևոր, այսինքն ամբողջի մոտ 10%-ը։

Ryanair-ը իր շահագործումը իրականացնելու է այդ շուկայի տոկոսի մեջ։ Եվ մեր ՔԱԿ-ի նախագահը իր գոհունակությունն է արտահայտում իր պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում այդպիսի հրաշալի բայց միակ ձեռքբերման համար…»:



Նման նյութեր