Times.am-ի հարցին պատասխանել է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը.
– ֆեյսբուքյան Ձեր էջում անդրադարձել եք ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին ու «նրա դպրոցավարտ ընկերուհուն»: Ի՞նչ եք ի նկատի ունեցել:
-ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանին պատկանող աղբային կայքը հերթական անգամ անդրադարձել է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությանը: Ես, իհարկե, շատ լավ գիտեմ, որ Նաիրա Զոհրաբյանը լրատվական դաշտը վերածել է բազարի, ինչպես և նախկինում աշխատել է լրագրող, սակայն չէի պատկերացնում, որ այս աստիճան է ամեն ինչ էժանացել:
Եթե լրատվական պատերազմ է ուզում, խոստանում եմ, կստանա: Ո՛չ տիկին Զոհրաբյանը, ո՛չ նրա քաղաքական պատվիրատուները, ո՛չ էլ նրա կոշիկները լիզող նոր դպրոցավարտները չեն կարող մեզ շեղել մեր հիմնական նպատակից: Ես ասացի՝ իրենք են ուզել…