Պետական երկրորդ լեզու
Advertisement 1000 x 90

Պետական երկրորդ լեզու

Գրող և հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի Facebook-յան գրառումը. «Պետական երկրորդ լեզու։ Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ կարող են լինել նաև պետական 3-4-5-րդ լեզուներ։ Եվ ո՞ր դեպքում։

Որևէ երկրում 2-3-4-րդ լեզուներ լինում են, երբ այդտեղ կան ժողովրդավար իշխանություններ, մարդու իրավունքներ, հանդուրժողականություն, երբ այդտեղ ապրում են իրենց թվաքանակով 2-3-4-րդ ազգեր։

Մեզ մոտ՝ Հայաստանում, քանի՞ ռուս բնակիչ կա։ Եթե այսկերպ մոտենանք, ամենահարմարը եզդիերենը պետական 2-րդ լեզու հռչակելն է։ Ինչո՞ւ՝ ոչ։ Բավարար թվաքանակ չունեն, բայց ավելի շատ են ու մեր հողին ավելի կապված, քան ռուսները։

Իսկ եթե սա արվում է Աբովյան-Թումանյանով ճեմող հայահալած-ռուսախոսների սոցիալական պատվերով, ամոթից գետինը պետք է մտնել ու խաչ քաշել լեզվի ու լեզվով պայմանավորված մշակույթի զարգացման վրա։

Որովհետև Աբովյան-Թումանյանով ճեմողները փոքրամասնություն են, իսկ մեծամասնությունն առանց պետական ռուսերենի էլ կարողանում է գտնել Ռուսաստանի ճամփան»։

 



Նման նյութեր