Դեպի Օլիմպիական բարձունք․ Ծանրամարտի նոր նվաճումների սպասումով (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դեպի Օլիմպիական բարձունք․ Ծանրամարտի նոր նվաճումների սպասումով

Եվրոպայի Մ-20 և Մ-23 առաջնությունները հաջորդեցին Աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը մրցավայր մեկնեց մարտական կազմով՝ թիմում ունենալով  աշխարհի 2 գործող չեմպիոն:

Մ-20 պայքարում ունեցանք 4 հաղթող: 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը, 87 կգ-ից բարձր քաշային կարգում Արփինե Դալալյանը, 89 կգ քաշային Կարեն Ավագյանն ու 109 կգ-ից բարձր քաշային կարգում Վարազդատ Լալայանը կանգնեցին պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին: 89 կգ քաշային երիտասարդների պայքարում Արա Աղանյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունյանը նվաճեց բրոնզե մեդալ: Եվս 3 մարզիկ աչքի ընկավ առանձին վարժություններում: 55 կգ քաշային կարգում Մոնթե Մխիթարյանը նվաճեց փոքր ոսկե մեդալ, իսկ Կարեն Մարգարյանն ու Յաշա Մինասյանը նվաճեցին փոքր բրոնզե մեդալ:

Կենտրոնում՝ Վարազդատ Լալայան

Մ-23 առաջնությունում ունեցանք 3 չեմպիոն: 89 կգ քաշային կարգում չեմպիոն դարձավ Հակոբ Մկրտչյանը: 102 կգ քաշային կարգում հավասարը չուներ Սամվել Գասպարյանը, իսկ 109 կգ-ից բարձր քաշային կարգում իր ամրագրած տեղն ուներ Սիմոն Մարտիրոսյանը: Ունեցանք նաև արծաթե և բրոնզե մեդալակիրներ: Կանանց պայքարում 89 կգ քաշային կարգում երկրորդը Տաթև Հակոբյանն էր, իսկ տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը դարձավ երրորդը՝ առջևում թողնելով աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ռևազ Դավիթաձեին ու աշխարհի չեմպիոն Հակոբ Մկրտչյանին: Հայաստանի հավաքականն ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջնությունում նվաճեց 11 մեդալ. 7 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե: Թիմային պայքարում մեր ընտրանին մրցումային վերջին օրը շրջանցեց Թուրքիային և դարձավ հաղթող: Լավագույն եռյակում տեղ զբաղեցրեց նաև Ռուսաստանի հավաքականը:

Կենտրոնում՝ Սիմոն Մարտիրոսյան

Ամբողջությամբ՝ armsport.am