Ռոնալդու. Դեռ սիրում եմ ֆուտբոլը, բայց ինձ սկսել է դուր գալ կյանքը նրա սահմաններից դուրս
Advertisement 1000 x 90

Ռոնալդու. Դեռ սիրում եմ ֆուտբոլը, բայց ինձ սկսել է դուր գալ կյանքը նրա սահմաններից դուրս

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է ֆուտբոլից դուրս հնարավոր ապագայի մասին:

«Ես խենթ չեմ։ Ես տարված չեմ մարզումներով, ինձ հաջողության հասնելն է դուր գալիս, իսկ դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ես դեռ սիրում եմ ֆուտբոլը, ինձ դուր է գալիս զվարճացնել երկրպագուներին և այն մարդկանց, ովքեր սիրում են Կրիշտիանուին։ Տարիքը կարևոր չէ:

Վերջին հինգ տարիների ընթացքում ինձ սկսել է դուր գալ կյանքը նաև ֆուտբոլի սահմաններից դուրս,այնպես որ, ով գիտի, թե ինչ տեղի կունենա հաջորդ մի քանի տարիների ընթացքում: Ես չեմ ուզում նմանակել որեւէ մեկին»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sport Bible-ը։

armsport.am