Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Թե՞, այդպես հարմար է․․․
Եթե չեմ սխալվում 2006 թվականն էր։ Որպես ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի անդամ, այցելեցի ԱԱԾ մեկուսարան (իբրև ԱՆ ենթակայության), հանդիպելու Ալեքսանդր Արզումանյանին և Ժիրայր Սէֆիլյանին (որի հետ էլ հենց մեկուսարանում ծանոթացա): Ինչպես ընդունված կարգն է, սկզբում հանդիպեցի ՔԿՀ-ի պետ պրն. Խլղաթյանի հետ։ Ընդհանուր հարցերից զրուցելուց հետո, երբ արդեն պետք է հանդիպեի ազատազրկվածների հետ կեսկատակ ասացի․
-Պարոն Խլղաթյան, կարո՞ղ եք այնպիսի սենյակ տրամադրել հանդիպման համար, որը չձայնագրվի։
Հնչեց պատասխանը․
-Մենք այդպիսի սենյակ չունենք։
Ինչո՞ւ հիշեցի այս դիպվածը։
Դասալիք պատգամավորը, որը հայտնի է փաստաթղթեր կեղծելով, ստեր և բանսարկություններ տարածելով, ըստ իր տարածած հայտարարության՝ այցելել է ԱԱԾ մեկուսարան և շուրջ երկու ժամ զրուցել Նաիրի Հունանյանի հետ։
Հարցեր, սույն կեղծարարի հայտարարությունները տարածող լրատվամիջոցներին և նրա բանսարկությունները հալած յուղի տեղ ընդունող «հպարտ քաղաքացիներին»․
– Վստա՞հ եք, որ հանդիպում եղել է։
– Վստա՞հ եք, որ այն տևել է երկու ժամ։
– Վստա՞հ եք, որ այն, ինչ ասում է կեղծարար-պատգամավորը՝ հավաստի է։
– Վստա՞հ եք, որ եթե, այնուամենայնիվ հանդիպումը տեղի է ունեցել, այն չի ձայնագրվել։
– Ինչո՞ւ ԱԱԾ-ից չեք պահանջում հանդիպման ձայնագրությունը։
Թե՞ այսպես հարմար է, կամ այդպես է պատվիրված․․․»:
ԹԵ՞, ԱՅԴՊԵՍ ՀԱՐՄԱՐ Է․․․Եթե չեմ սխալվում 2006 թվականն էր։ Որպես ՔԿՀ-ների հասարակական դիտորդների խմբի անդամ , այցելեցի…
Gepostet von Avetik Ishkhanyan am Dienstag, 29. Oktober 2019