Ամբողջ աշխարհը երեկ քննարկում էր այն տեղեկատվությունը, ըստ որի՝ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, միլիոնավոր աղջիկների կուռք Կրիշտիանու Ռոնալդուն Կոկեի հետ լեզվակռվի ընթացքում հայտարարել է, որ գեյ է:
Ավելի ուշ իսպանական մամուլը ներկայացրել է մի խոսակցություն, որը տեղի է ունեցել մադրիդյան ակումբի հանդերձարանում:
Ռոնալդուն խաղընկերներին հայտնել է, որ Կոկեն հարցրել է իրեն, թե որդյո՞ք նա գեյ է: Ի պատասխան այս հարցին՝ Ռոնալդուն Կոկեին սպառնացել է՝ ասելով, թե կտեսնես՝ ինչ կլինի քեզ հետ Մադրիդում, և ավելացրել, որ գուցե ինքը գեյ է, բայց Կոկեն կարող է միայն երազել իր բանկային հաշիվների մասին:
Cadena Ser-ը հայտնում է, որ մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները հանդերձարանում իրենց զարմանքն են հայտնել առ այն, որ Ռոնալդուն կարող է գեյ լինել:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Ռոնալդուն հստակ ասել է Կոկեին, որ գեյ է:
Սիրարփի Աղաբաբյան