«Ես նկատի եմ ունեցել նաև երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները…» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Ես նկատի եմ ունեցել նաև երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները…»

BBC-ի անդրադարձը. «Genocide» («Ցեղասպանություն») եզրույթն առաջին անգամ կիրառել է հրեական ծագում ունեցող լեհ իրավագետ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին։ Լեմկինն էական ներդրում է ունեցել Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիայի ընդունման գործում, ներկայացրել է կոնվենցիայի համաձայնագրի նախնական բանաձևը։

1948-ին նա ասել է. «Ես նկատի եմ ունեցել նաև երեսուն տարի առաջ թուրքերի կողմից իրականացված գազանությունները հայերի նկատմամբ… Մենք չափազանց շուտ ենք մոռանում։ Երեկ զոհերը «միայն» հայերն էին, այսօր «միայն» հրեաներն են, բայց նաև լեհերն ու այլ եվրոպական ժողովուրդներ։ Իսկ ո՞վ կլինի վաղը…»:

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից: