Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երաժիշտներ. ինչ է սպասում ջազի սիրահարներին. armeniasputnik.am

Ջազի հայկական ասոցիացիայի և «Մեցցո Փրոդաքշնի» ջանքերով Հայաստան են ժամանել աշխարհահռչակ մի քանի երաժիշտներ։ Շեփորահար  Ջոն Մարշալը՝ ԱՄՆ-ից, աշխարհահռչակ երգչուհի Ագաթա Իրակեման՝ Բրազիլիայից, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը և Լուսի Եղիազարյանը կմասնակցեն Yerevan Jazz Fest 2019-ին: Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց ճանաչված ջազմեն Վահագն Հայրապետյանը:

«Ջազի սիրահարներին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ժամը 19.00-ին, սպասելու ենք  Արամ Խաչատրյանի համերգասրահում, որտեղ Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր  Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ համերգ կտա, որին ինձնից բացի կմասնակցեն լեգենդար շեփորահար Ջոն Մարշալը, երգչուհի Ագաթա Իրակեման»,-ասաց Հայրապետյանը:

Ջազմենը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1–ին նույնպես ֆանտաստիկ համերգ է սպասվում «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում, որտեղ ելույթ կունենան «Վահագն Հայրապետյան և ընկերներ» խումբը, վոկալիստներ Գրանտ Ստյուարտը, Լուսի Եղիազարյանը և իհարկե շեփորահար  Ջոն Մարշալը:

Համերգի ընթացքում  կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը:

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am